• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Քաղաքական ձեռնարկ Սալոնիկ քաղաքի Արիստոտելի պետական համալսարանի դահլիճում

17 ապրիլի, 2022

Ապրիլի 17-ին Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետարանը համագործակցությամբ ՀՅԴ Սալոնիկի Հայ Դատի հանձնախմբի հետ կազմակերպեցին քաղաքական ձեռնարկ Սալոնիկ քաղաքի Արիստոտելիսի պետական համալսարանի դահլիճում: Ելույթներով հանդես եկան Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանում Հունաստանի վարչապետի ներկայացուցիչ, ներքին գործերի փոխնախարար Ստավրոս Կալաֆատիսը, Սալոնիկի քաղաքապետ Կոնստանդինոս Զերվասը, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլոս Ձիձիկոստան, փոխնահանգապետ Պարասկեվի Պատուլիդուն, ՀՅԴ Սալոնիկի հայ Երիտասարդական միության ներկայացուցիչ Արիս Կասաբյանը: Միջոցառմանը մասնակցեց Հունաստանում ՀՀ հյուպատոս Տիգրան Վարդանյանը, ով իր հերթին ընթերցեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Նոր Ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր, Պանդիո Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Դիմիտրիս Կերիդիսը: Միջոցառմանը ներկա էին նաև Սալոնիկում հավատարմագրված գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչները:

Միջոցառմանը հետևեց քայլարշավ Սալոնիկի կենտրոնական պողոտայով դեպի Անհայտ զինվորի հուշարձանը: Պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, հունական կառավարության, խորհրդարանի, քաղաքապետարանի, նահանգային իշխանությունների, հունական 3-րդ բանակի հրամանատարության, հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի հուշարձանին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: